Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

Մեր ուսումնական երրորդ շրջանը սկսվեց փետրվարի -1-ից։

Ուսումնական շրջանը սկսվեց Թումանյանական օրերով։ Մենք ուսումնասիրեցինք Հովհաննես Թումանյանի հեքիաթներն ու բանաստեղծությունները։ Նաև Թումանյանի ծննդյան օրը մենք այցելեցինք նրա  թանգարան։ Այդ օրը մենք զբոսնում էինք քաղաքում և հարցնում  անցորդներին Թումանյանի մասին։ Իմ բլոգում ես կիսվել եմ Թումանյանի մասին իմ գիտելիքներով Հովհաննես Թումանյանի մասին։

Ուսումնական երրորդ շրջանի մյուս նախագիծը նվիրված էր Մխիթար Սեբաստացու ծննդյանը։ Մենք անցկացրեցինք բառարանի ընթերցման ֆլեշմոբ։ Մեզանից յուրաքանչյուրն ընտրեց բառարանի տեսակը և իր բլոգում ներկայացրեց։ Ես որոշեցի ուսումնասիրել Հայոց ազգանունների բառարանը Բառարան։

Ուսումնական գարնան սկզբում մենք ներկայացրեցինք մեր գրադարանը։ Իմ ծննդյան օրը ես նվեր էի ստացել Ժասմին Հայրապետյանի <<Սուպեր Նռանե>> գրքերի հավաքածուն։ Իմ բլոգում պատմել եմ գրքերից ստացած իմ տպավորությունների մասին Սուպեր Նռանե ։

Ապրիլ ամսին ես հիվանդացա ջրծաղիկով, բայց հեռավար շարունակեցի մասնակցել դասերին։ Իրականացրեցինք Զատկածեսը , մասնակցեցի <<Կարդում ենք Ռոդարի>> նախագծին, նաև <<Կարդում ենք Էքզյուպերի>> նախագծին ՝ Հատված 1, Հատված 2, Հատված

Ուսումնական շրջանում մենք հասցրել ենք նաև շատ ճամփորդել։ Այցելել ենք Էրեբունի թանգարան, Երևանի պատմության թանգարան, ինչպես նաև Կոնդ թաղամաս։

Ես մասնակցել եմ Մայրենիի ֆլեշմոբերին, ստեղծագործական աշխատանքներ կատարել` Ստերի աշխարհում, Իմ ամենալավ ընկերուհին, Հեքիաթների աշխարհում , Ծիծաղելի գարնանային աշխարհ, հարցազրույց վերցրել մայրիկիցս։ Ինչպես նաև պատրաստվել ենք քննության, պարապել թեստերով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *