Posted in Մայրենի

Ծիծաղելի գարնանային աշխարհ

Կար, չկար, մի մարդ կար։ Այդ մարդը շատ հարուստ էր, ուներ մի տղա և մի աղջիկ։ Աղջկա անունը Լուսիկ էր, իսկ տղայի անունը` Արթուր։ Նրանք սիրում էին գարունը, բայց նրանց հայրը չէր սիրում գարունը, քանի որ այդ եղանակը սիրահարվածների եղանակն էր: Հայրը զրկում էր նրանց գարնանը դուրս գալու հնարավորությունից, որովհետև մտածում էր, որ կսիրահարվեն։ Մի անգամ  Լուսիկը նստած էր իր մահճակալին ու նայում էր պատուհանից դուրս ու տեսավ մի տղայի ու սիրահարվեց: Նա չէր կարողանում հաց ուտել, չէր կարողանում խմել: Նա այդպես նիհարում ու նիհարում է,  վերջը չոփ է դառնում: Արթուրը, որ լսեց, շատ բարկացավ Լուսիկի վրա ու ասաց․- Մենք կփախչենք այստեղից ու կգնանք այդ տղայի մոտ, բայց նրանց սենյակը երեք հարկ բարձր էր: Նրանք պարան գցեցին, որպեսզի փախչեն, գնան այդ տղայի մոտ: Նրանք իջնում էին պարանով, երբ Լուսիկը վախեցավ ու սարսափից ճչաց: Հայրիկը լսեց և փակեց սենյակում ու վանդակ դրեց պատուհանին։ Նրանք որոշեցին գողանալ բանալին ու գնալ տղայի մոտ: Բայց հայրիկը այդ ժամանակ արթուն էր ու բռնեց նրանց։ Ի վերջո նրանք վանդակը կոտրեցին ու իջան ներքև, գնացին-գնացին ու մի գեղեցիկ տնակ տեսան, որտեղ ապրում էր մի պառավ։ Նա հրավիրեց նրանց տուն, հյուրասիրեց և նրանց համար մեծ ու տաքուկ մահճակալներ  պատրաստեց, նրանք քնեցին: Երբ արթնացան առավոտյան,  տեսան, որ այդ պառավը գարնան թագուհին է, իսկ տղան այդ պառավի տղան էր։ Նրանք ամուսնացան հենց այդ օրը,  յոթ օր յոթ գիշեր հարսանիք արեցին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *