Posted in Մայրենի լեզու 6

Իմ Օրը

Իմ օրը սկսվում է 7:35, երբ իմ մայրիկը ինձ արթնացնում է, որպեսզի չուշանամ դպրոցի ավտոբուսից: Ես սովորաբար շատ դժվար եմ արթնանում: Ես արագ հագնվում եմ, լվացվում եմ և միանգամից ուշացումով նստում եմ ավտոբուս: Ես նստում եմ ավտոբուս և երգ եմ լսում իմ ականջակալներով:  Ես հասնում եմ դպրոց 8:26: Այնտեղ ես նախաճաշում եմ սենդվիչով, մրգով և քաղցրավենիքով: Հետո ես գնում եմ ընդհանուր պարապմունքի և տեսնում իմ դասընկերներին: Երբ վերջանում է ընդհանուր պարապմունքը, մենք գնում ենք դասերի: Երբ դասերը վերջանում են, ես գնում եմ երկարօրյա: Այնտեղ ես տեսնում եմ իմ ընկերուհուն Ռոզիին: Նրա հետ մենք պարապում ենք պարը, և ես գնում եմ տուն: Տանը ես ընթրում եմ, իսկ հետո գնում եմ պարապմունքների: Պարապմունքներից հետո ես գալիս եմ տուն, տնայիներս եմ անում, և քնում:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *