Մայրենի

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,

Ոտի տակին դողալով,

Ճամփի ծայրին բուսել է

Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի

Այս ճանապարհն Անհունի․․․

Մարդու, բույսի, գազանի

Եվ թևավոր թռչունի։

 

սողալ – Փորով գետնին քսվելով՝ գետնի վրա քարշ գալով շարժվել՝ գնալ:

բուսել – Սերմից ծիլ արձակել, կանաչել:

թևավոր – Թևեր ունեցող:

անհունի  -անհատակ