Իմ գրադարանը

Բարի օր բոլորին։ Հիմա գարնանային արձակուրդներն են, և ես որոշեցի մայրիկիս հետ կարդալ մի շատ հետաքրքիր գիրք։

Ինչպես հասկացաք նկարից՝ ես հիմա կարդում եմ Ջ․Ք․Ռոուլինգի Հարրի Փոթերի մասին պատմող գրքերից առաջին հատորը։

Դեռ անցյալ տարի, երբ ես հայրիկիս հետ սկսեցի նայել այս գրքերի հիման վրա նկարահանված ֆիլմերը, մայրիկս խորհուրդ տվեց անպայման կարդալ նաև գրքերը։ Սկզբից ինձ թվում էր, թե ֆիլմեր նայելն ավելի հետաքրքիր է, սակայն հիմա ես հասկացա, որ գիրքն ավելի հետաքրքիր է, ավելի շատ է պատմում հերոսների մասին, ավելի մանրամասն ներկայացնում բոլոր իրադարձությունները։

Պատմության իմ սիրելի հերոսներն են Հարրին, Հերմիոնան, Ռոնը, ովքեր շատ լավ, հավատարիմ ընկերներ են։ Նրանք իրար հետ միասին կարողանում են հաղթահարել բոլոր դժվարությունները։ Գրքում շատ են նաև ծիծաղելի պահերը։ Հարրին շատ քաջ է, խելացի, ուշադիր, ազնիվ, Հերմիոնան շատ խելացի է, շատ է սիրում կարդալ և սովորել և շատ թիթիզ է։ Իսկ Ռոնն իսկական հավատարիմ ընկեր է, ով խատրաստ է ամեն ինչ անել իր ընկերների համար, բայց համ էլ մի քիչ վախկոտ է։

Գրքում կան նաև վատ հերոսներ, ովքեր փորձում են խանգարել Հարրիին և իր ընկերներին, նրանք են Դրակո Մալֆոյը, Սնեյփը, Վոլդեմորթը և Դադլին։

Ինձ շատ դուր եկավ այն պահը, երբ գնացքում Հարրին սկսեց ծանոթանալ իր դասընկերների հետ, երբ բոլորը զարմացած հարցնում էին, թե ով է նա։