Posted in Մայրենի

Ժասմին Հայրապետյանի Սուպեր Նռանեն

Ծննդյան օրվա առթիվ իմ ընկերուհի Մարիան ինձ նվիրեց Ժասմին Հայրապետյանի  Սուպեր Նռանեի երեք գրքերը։ Ես կարդացել եմ դեռ միայն առաջին գիրքը, որը  շատ հետաքրքիր  ու զվարճալի էր։ Նռանեն շեկ մազեր ուներ ու կարողանում էր իր մազերով կապկպել չարագործերին։ Նռան ուներ մի կարմիր գոտի, որը վերածվում էր մեծ կարմիր հրեշի։Նա ուներ արծվագորգ, որով թռնում էր։ Նռանեն ուներ նուռ, որի հատիկներով օգնություն էր կանչում, նաև ուներ ծիրանափող։ Երբ նվագում էր ծիրանափողով անտառի բոլոր կենդանիները գալիս էին օգնության։ Իսկ երբ Նռանեն ծիրանի կորիզ պահում էր մեր Արարատ լեռի ուղղությամբ, արևը օգնում էր նրան։ Իր սուպերկարողությունների օգնությամբ Նռանեն պայքարում էր չարագործների դեմ, որպեսզի կարողանա փրկել մոլորակը։

Ես արդեն սկսել եմ կարդալ երկրորդ գիրքը և  ձեզ խորհուրդ կտամ անպայման գնել այդ  երեք գրքեր ու կարդալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *