Posted in Ուսումնական նյութեր

Ճամփորդություն դեպի Թեղենիս

Սեպտեմբերի 25 – ին մենք ամբողջ դասարանով գնացել էինք Թեղենիս՝ բարձունք հաղթահարելու։ Ամբողջ ճանապարհը շատ գեղեցիկ էր և հետաքրքիր։ Աշունը կամաց-կամաց իր իշխանությունն էր հաստատում բնության վրա։ Ծառերը սկսել էին արդեն դեղնել, որոշները նույնիսկ կարմրավուն էին դարձել։ Շատ հետաքրքիր էր նայել ու տեսնել այդ ամենը։

Երբ բարձրացանք, այնտեղ տեսանք մի հին եկեղեցի, որին անվանում են Խոնարհված եկեղեցի։ Մենք շրջան կազմեցինք, աղոթեցին, երգեցինք, պահեցին երազանքներ՝ հավատալով, որ անպայման կիրականանան;Եկեղեցու բակում մի փոքր հանգստացանք, ճաշեցինք, զբոսնեցինք, խաղացինք և հետ վերադարձանք։ Քանի որ նախորդ օրը անձրև էր տեղացել, ամբողջ ճանապարհը ցեխոտ էր և դժվար էր քայլել։

Ճանապարհին ես գտա մի քար, որը ինձ շատ դուր եկավ, այն վերցրեցի ինձ հետ և տուն բերեցի՝ որպես հիշատակ։ Մենք հիանալի ժամանակ անցկացրեցինք, որը երկար կհիշենք։

Մի օր անպայման ես նորից կգնամ Թեղենիս։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *