Posted in Մայրենի լեզու 6, Ուսումնական նյութեր

Վիլյամ Սարոյան «Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին, որին թվում էր իրենից խորամանկ մարդ չկա աշխարհում, և ոչ մեկը չի կարող իրեն խաբել»

Առաջադրանքներ

 

Տեքստից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։

Թագավոր մարդ խորհրդատուն խաբել խաբեբա Երիտասարդ

 

Գրի՛ր ընդգծված բառերի հոմանիշները։

խաբեբա-սուտասան 

չքացել-անհետանա.

ճիշտ-ազնիվ

բանեցնես-աշխատացնել 

փող-գումար

վերադառնալ-ետ գալ

վախվորած-սարսափած 

Տեքստից դո՛ւրս գրիր դարձվածքները և փորձի՛ր բացատրել։

Մենք էլ դրանից գլուխ չենք հանում

մինչև գլխի ես ընկնում

քթից բռնած ման ածեց

զգուշացնում եմ՝ գլուխդ ուսերիդ չի մնա։

Բնութագրի՛ր խաբեբային։

Նա խորամանկ էր Խելացի և ճարտար լեզու ուներ

Փորձի՛ր արդարացնել խաբեբային։

Նա ստիպված էր խաբել որովհետև Թագավորը սպառնում էր սպանել են իրեն և խորհրդականին

Խորհո՛ւրդ տուր թագավորին։

Այդքան ինքնավստահ պետք չէ լինել:

Posted in Մայրենի լեզու 6, Ուսումնական նյութեր

Ածական

Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը: Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:
Ածականները չեն հոլովվում, բայց եթե խոսքի մեջ հանդես են գալիս գոյականաբար, կարող են հոլովվել եզակի և հոգնակի թվով: Օրինակ Սպիտակը մաքրության խորհրդանիշն է: Ես խաղում եմ սպիտակներով:
Բայց կան բառեր, որոնք հավասարապես կարող են հանդես գալ և՛ իբրև գոյական, և՛ իբրև ածական:
Օրինակ աղքատ, բարեկամ, խենթ, դավաճան, խավար, ծերունի, հիվանդ, հարևան, հարազատ, հարուստ, գող, որբ, սուտասան, սուրբ, դպրոցական, զինվորական կտրիճ և այլն:

Առաջադրանքներ:
1. Կազմի՛ր բառակապակցություններ` ա) շարքի բառերի հետ գործածելով գոյականներ, բ) շարքի գոյականների հետ գործածելով ածականներ:
ա) մարմարյա, մրգատու, շքեղ, բերրի, կեղծ, անարատ:

Մարմարյա սրահ,մրգատու ծառ,շքեղ սուր,բերրի այգի,անարատ տուն կեղծ Անուն
բ) զգեստ, վերաբերմունք, լռություն, միտք, կյանք:

հիանալի զգեստ,վատ վերաբերմունք,քար լռություն,վատ միտք,դաժան կյանք

2. Նախադասությունների մեջ տրված բառերը գործածի՛ր մի դեպքում որպես գոյական, մյուս դեպքում որպես ածական: Ապստամբ, խավար, դպրոցական, հարուստ, դավաճան, կենդանի:

ապստամբ մարդ ապստամբություն

Խավար մարդ խավար տուն

Դպրոցական աղջիկ դպրոցկան

Հարուստ հարուստ մարդ

Դավաճան դավաճան մարդ

Կենդանի կենդանի մարդ

3. Տրված զույգ բառերից կազմի՛ր ածականներ:
Առյուծ և սիրտ, տերև և փուշ, երանգ և երփն, ձայն և վիշապ, թույր և ձյուն, սուր և ծայր, դատարկ և գլուխ, շեկ և հեր, գունդ և ձև, փրփուր և բաշ, միշտ և ժպիտ, ձյուն և փրփուր:Առյուծասիրտ մարդ փշատերև ծառ երփներանգ ծաղիկ վիշապաձայն մարդ ձյունաթույլ հագուստ սրածայր թուր գլխադատարկ տղա շեկահեր մազեր գնդաձև մոլորակ փրփրաբաշ ալիք մշտաժպիտ աղջիկ  ձյունափրփուր սավան

Posted in Ուսումնական նյութեր, Պատմություն 6

Հայկազունիների նոր թագավորությունը Ք.ա. 7-6 դարերում

. Ի՞նչ է հաղորդում Մովսես Խորենացին Սկայորդու մասին:Ըստ Մովսես Խորենացու` Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Սկայորդին իշխանություն է ստեղծում Հայաստանի հարավ-արևմուտքում: Նա այնքան էր ուժեղացել, որ Ք.ա. 681 թվականին առանց վարանելու ապաստան է տալիս Ասորեստանի թշնամիներին:

2. Ո՞վ է Պարույր Հայկազունին:

Պարույր հայկազունին դարձավ Հայաստանի թագավոր որովհոտև նա հաղթանակ կրեց ասորեստանին

3. Ներկայացրեք նրա գործունեությունը:Ք.ա. 7-րդ դարի երկրորդ կեսին, Վանի թագավորության թուլացմանը զուգընթաց, Սկայորդու որդի Պարույրի գլխավորությամբ հզորանում էր այս իշխանությունը: Պարույրը տիրում էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքին: Նա դաշինք կնքեց Մարաստանի և Բաբելոնիայի հետ` ընդդեմ Ասորեստանի: Ք.ա. 612 թ.դաշնակիցների զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն: Դրան մասնակցելու համար Պարույր Հայկազունին թագադրվեց Մարաստանի արքայի կողմից և ճանաչվեց Հայաստանի թագավոր:

4. Ի՞նչ անուն է ստացել Հայկազունիների նոր ճյուղը: Ինչու՞:

Երվանդունին էր Ք.ա. 580-570-ական թթ. Պարույրի հաջորդներից նշանավոր դարձավ Երվանդ առաջին Սակավակյացը: Վերջինիս անունով էլ Հայկազունիների արքայատոհմի նոր ճյուղը պատմագիտության մեջ կոչվում է Երվանդունի կամ Երվանդական:

5. Նկարագրեք Երվանդ Սակավակյացի գործունեությունը:Երվանդ Սակավակյացն ուներ 40.000 հետևակ և 8000 հեծյալ զորք: Այն ժամանակներում դա բավական մեծ ուժ էր: Նրա օրոք թագավորության սահմանները հյուսիսում հասնում էին Կուր գետ և Սև ծով, հարավում`Հյուսիսային Միջագետք, իսկ արևմուտքում` Կապադովկիա: Այսպես ձևավորվեց համահայկական երկրորդ թագավորությունը:

6. Ե՞րբ է գահակալել Տիգրան 1 Երվանդյանը: Ինչու՞ նա օգնեց Կյուրոս Մեծին:Ք.ա. 570-525 թթ.Նա օգնես Կյուրոս Մեծին որովհետև նրանք դաշնակիցներ էին

7. Ինչպե՞ս է բնութագրում Հայոց պատմահայրը Տիգրան Երվանդյանին: Ներկայացրեք նրա թագավորության սահմանները:Մովսես Խորենացին նրան համարում է Հայկից և Արամից հետո ամենաքաջ Հայկազունին: Հույն պատմիչ Քսենոփոնը տեղեկացնում է, որ Տիգրանն աշակերտել էր մի փիլիսոփայի և աչքի էր ընկնում իր իմաստությամբ և տաղանդով:

Posted in Ուսումնական նյութեր, Պատմություն 6

Ինքնաստուգում Հայոց պատմություն

1․ Բացատրեք «Հայրենիք» հասկացությունը

Հայրենիքը դա այն վայրն է, որտեղ մենք ծնվել ենք  մեծացել և ապրում ենք այդ տարածքում:
2․ Որո՞նք են Մեծ Հայքի 15 նահանգները

-Բարձր Հայք

2-Ծոփք կամ Չորրորդ Հայք

3-Աղձնիք

4-Տուրուբերան

5-Կորճայք

6-Մոկք

7-Պարսկահայք

8-Վասպուրական

9-Սիւնիք

10-Արցախ

11-Փայտակարան

12-Ուտիք

13-Գուգարք

14-Տայք

15-Այրարատ

3․ Որքա՞ն են Մեծ և Փոքր Հայքերի տարածքները

Փոքր հայք 70-130 հազար քառակուսի կիլոմետր

Մեծ  հայք 310 հազար քառակուսի կիլոմետր

4․ Ինչպե՞ս է Վանա լճի նախկին անվանումը

Նախկին անվանումն է Բզնյունյանց ծով։

5․ Ո՞րն է հայերի հայրենիքը

Հայերի հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է։

6․ Ե՞րբ է սկզբնավորվել քարի դարը և ի՞նչ փուլերի է բաժանվում

Սկսվել է 2.5 միլիոն տարի առաջ և ավարտվել մ.թ.ա. 6-րդ հազարամյակում։ Քարի դարը բաժանվում է՝

Հին քարի դար
Միջին քարի դար
Նոր քարի դար։

7․ Ինչո՞վ է հայտնի Ախթամար կղզին

Կղզու անվանումը եկել է հին հայկական լեգենդի հերոս Թամարի անունից։ Այդ լեգենդի հիման վրա է հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանը գրել իր «Ախթամար» պոեմը։

Ինչպես նաև իր ճարտարապետական կառույցներով, որոնից այժմ կանգուն է միայն Սուրբ Խաչ եկեղեցին։

8․ Ինչո՞ւ է Հայաստանի տարածքը կոչվում լեռնային երկիր

Որովհետև գտնվում է լեռնային գոտում՝ Հայկական Լեռնաշխարհում։
9․ Ինչպե՞ս են օտարները կոչել Հայաստանը

Արմենիա,Ուրմե, Արմե, Հայասա

10․ Ո՞րն է Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ

Ք․ա․ 3-2 հազարամյակներում Հայաստանի տարածքում ստեղծվել էին բազմաթիվ վաղ պետական կազմավորումներ։ Դրանցից ոչ մեկը, սակայն, չէր ընդգրկում ամբողջ լեռնաշխարհի տարածքը։ Այլ կերպ ասած՝ դեռևս չկային համահայկական թագավորություններ։ Եվ այդ կարևոր խնդիրն իրականացրեց Վանի թագավորությունը՝ միավորելով ողջ լեռնաշխարհը միասնական թագավորության մեջ։

11․ Որոնք են Հայկական լեռնաշխարհի սահմանները

Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական սարահարթների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։

12․ Որտե՞ղ է գտնվել Կիլիկյան Հայաստանը

Կիլիկյան Հայաստանը գտնվել է Մեծ Հայքից դուրս։ Այն զբաղեցնում էր պատմական Կիլիկիա՝ Փոքր Ասիայի հարավարևելյան հատվածն ընդգրկող շրջանը։

13․ Որո՞նք են հին քարի դարի կարևոր կայանները

Հին քարի դարի կարևոր կայանները գտնվում են Աղձնիքի և Հայոց Միջագետքի տարածքում, Արտին լեռան վրա, Արզնիում, Ազոխում

14․ Ո՞վ թալանեց Արդինի-Մուսասիր գլխավոր տաճարը

Սարգոն 2-ը

15․ Ի՞նչ է Միջնաշխարհը

Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը կոչվում է միջնաշխարհ։

16․ Ի՞նչ գիտեք Թեյշեբային քաղաքի մասին

Ռուսա 2-րդը ներկայիս Երևանի տարածքում կառուցեց Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքը։ Այն նվիրված էր ռազմի և քաջության աստված Թեյշեբային։

17․ Ո՞րն է Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը և որքա՞ն է բարձրությունը

Արարատը 5137մ

18․ Ո՞վ է Արատտայի հովանավոր աստվածը

Հայայի որդի Հայկը

19․ Հյուսիսից արշավող ո՞ր ցեղերի դեմ է պայքարել Վանի թագավորությունը

Սկյութական ցեղերի դեմ

20․ Ո՞ր լեզվաընտանիքին են պատկանում հայերը

Հնդեվրոպական

21․ Ո՞վ է Ռուսա 3-ի հայրը

Ռուսա 3-րդը Էրիմենայի որդին է։

22․ Ի՞նչ է «Ոսկե եռանյունին»

Հայկական լեռնաշխարհում բացվել են նեոլիթյան բազմաթիվ հուշարձաններ։ Դրանցից հատկապես կարևոր են Աղձնիքի և Հայոց Միջագետքի տարածքում գտնվողները։ Այդ տարածքը հնագետները անվանում են <<Ոսկե եռանկյունի>>։

23․ Ո՞վ է կառուցել «Շամիրամի ջրանցքը»

«Շամիրամի ջրանցքը» կառուցել է Մենուա թագավորը։

24․ Ինչո՞ւ է Արարատը համարվում սրբազան լեռ

Ըստ Աստվածաշնչի՝ Համաշխարհային ջրհեղեղից հետո Նոյի տապանը կանգնել է Արարատի գագաթին։ Այդ իսկ պատճառով Արարատ լեռը քրիստոնյաների, ինչպես նաև հայերի համար, համարվում է սրբազան լեռ։

25․ Ո՞ր թվականներին է գահակալել Արգիշտի 1-ը

Արգիշտի 1-ը գահակալել է Ք․Ա․ 786-764 թթ։

26․ Մեծ Հայքի ո՞ր նահանգներն է իր մեջ ընդգրկում ներկային ՀՀ տարածքը

Ներկայումս ՀՀ տարածքն ընդգրկում է Մեծ Հայքի Այրարատ, Սյունիք, Գուգարք, ՈՒտիք նահանգների մի մասը։

27․ Ե՞րբ է հայտնագործվել կրակը

Կրակը հայտնագործվել էնախնադարում։

28․ Ո՞րն է ՀՀ ամենաբարձր գագաթը և որքա՞ն է բարձրությունը

Հհ ամենաբարձր գագաթը Արագածն է,  որի բարձրություն 4090 մ է։

29․ Ո՞ր արքան ստեղծեց տեղական սեպագիրը

Իշպուինի թագավորը ստեղծեց տեղական սեպագիրը։

30․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունը

Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունն է Արատտան։

31․ Ո՞ր երկրի մասին է ասվում՝ ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր

Ասորեական արձանագրություններում Նաիրի երկիրը նշվում է որպես ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր։

32․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի գործող հրաբխային գագաթը

Նեմրութ, Արագած, Սիփան

33․ Ո՞վ է հաջորդել Իշպուինիին

Իշպուինիին հաջորդել է նրա որդի Մենուան։

34․ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճերը

Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճերն են Վանա լիճը, Ուրմիան և  Սևանա լիճը։

35․ Ի՞նչ է Շանիդարը

Շանիդարը  քարեդարյան հնավայր-քարայր է Հայկական լեռնաշխարհի հարավարևելյան մասում։

36․ Ո՞րն է Սևանա լճի նախկին անվանումը

Սևանա լճի նախկին անվանումն է Գեղամա ծով։

37․ Ո՞վ է Ուրարտուի առաջին արքան

Ուրարտուի առաջին արքան է Արամեն։

38․ Ո՞վ է հիմնադրել Էրեբունի մայրաքաղաքը

Էրեբունի մայրաքաղաքը հիմնադրել է Արգիշտի առաջինը։

39․ Ասորեստանի ո՞ր արքան Ք․ա․ 833թ․ պարտվեց հայկական զորքերին

Սալմանասար III

40․ Ո՞րն է Բրոնզե դարի կարևոր նվաճումը

Բրոնզի դարի կարևոր նվաճումն էր բրոնզի հայտնագործումը, զենքի ստեղծումը, մասնավորապես նետն ու աղեղը։

41․ Ո՞ւմ օրոք է Վանի թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը

Սարդուրի 2-րդի օրոք Վանի թագավորությունն ունեցել է տարածքային ամենամեծ աճը։

42․ Ո՞րն է Ուրմիա լճի նախկին անվանումը

Ուրմիա լճի նախկին անվանումն է Կապուտան ծով։

43․ Որո՞նք են Հայկական լեռնախշարհի խոշոր գետերը

Հայկական լեռնախշարհի խոշոր գետերն են Եփրատը, Տիգրիսը, Արաքսը և Կուրը։

44․ Ո՞րն է հայոց մայր գետը

Արաքսը հայոց մայր գետն է։

45․ Ո՞վ է հաջորդել Սարդուրի 1-ին

Սարդուրի 1-ինին հաջորդում է Իշպուինին։

46․ Ո՞ր թվականին է գահակալել Մենուա արքան

Մենուա արքան գահակալել է Ք․Ա․  9-րդ դար – մոտ Ք․Ա․ 786թթ․։

47․ Ո՞վ է հիմնադրել Տուշպա մայրաքաղաքը

Տուշպա մայրաքաղաքը հիմնադրել է Սարդուրի 1-ինը։

48․ Ո՞ր գետում և ո՞ր արքայի օրոք հայ ժողովուրդը մկրտվեց քրիստոնյա

Հայ ժողովուրդը մկրտվեց քրիստոնյա` Արածանի գետում Տրդար 3-ի օրոք։

49․ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի նշանավոր դաշտերը

Արարատյան դաշտավայր

50․ Ո՞ր է Խալդի աստծո պաշտամունքի գլխավոր կենտրոնը

Խալդի աստծո պաշտամունքի գլխավոր կենտրոնն է Արդինի-Մուսասիր տաճարը։

Posted in Մայրենի լեզու 6, Ուսումնական նյութեր

Թումանյանի ինքնակենսագրություն

1Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:Թումանյանի ժամանակ դպրոցում ընդունված էր ծեծը, բայց Թումանյանին չէին ծեծում, որովհետև վախենում էին իր ծնողներից:
2 Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիր, թե ինչով ես նման ծնողներիդ յուրաքանչյուրին, ինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանը, ինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):

Ես Մանեն եմ ծնվել եմ 2013թ մարտի 4-ին:

Իմ Պապան

Իմ պապան շատ բոյով է և գեղեցիկ: Նա աշխատում է Երևանի ամենալավ ռեստորաններից մեկում` Ֆլորենսում, որպես մենեջեր:Նա շատ է սիրում ազատ ժամնակ խաղալ վիդեո խաղեր Playstation-ով և վերտուալ ակնոցներով:Ես արտաքնապես շատ նման եմ իմ հայրիկին:

Իմ Մաման

Իմ մայրիկը նույնպես բարձրահասակ է և շատ գեղեցիկ: Նա ունի կանաչ  աչքեր և մուգ սև մազեր: Նա աշխատում է ծրագրավորման ոլորտում հայտնի Կրիսպ կազմակերպությունում, բայց նա մասնագիտությամբ Արևելագետ է:
3. Բառարանի օգնությամբ գրիր ընդգծված բառերի հոմանիշները. երկուական հոմանիշ:հին-վաղեմի, հինավուրց, ազնիվ-արդար,պարկեշտ, առատաձեռն-շռայլ, առատակամ,  նշանավոր-հայտնի,հանրաճանաչ,  թաքուն-գաղտնի, ծածուկ  պակսավոր-քիչ, անկատար:

Posted in Մայրենի լեզու 6, Ուսումնական նյութեր

Ինչ ինձ տվեց ճամբարը

Ի՞նչ տվեց ինձ ճամբարը: Ես ճամբարի ընթացքում սովորեցի շատ-շատ  նոր բաներ: Ես սովորեցի գորգ գործել, մեզ մոտ այն շատ գեղեցիկ էր ստացվում: Մենք նաև գնացինք Սևաբերդ, և ես այնտեղ սովորեցի շատ արագ սահնակ քշել: Նաև մենք գնացինք սահադաշտ, մինչ դա ես այնքան էլ լավ չէի կարողանում չմուշկ քշել, բայց այնտեղ սովորեցի լավ քշել: Ես ձեռքբերեցի լավ ընկերներ ճամբարում, և մենք երկար դասամիջոցների ընթացքում մեր սիրելի հեռախոսային խաղն էինք խաղում, որը կոչվում է << Բռավլ սթարս>>: Խաղը ինձ սովորեցրել են իմ ընկերները: Բռավլ սթարսում մենք հավաքում ենք խաղացողներ, ովքեր  կոչվում են (բռավլեռներ) և իրանց հետ միասին կռվում ենք մյուս  բռավլեռների հետ: Ամեն բռավլեռը ունի իր անունը. օրինակ Էմզը մի աղջիկ է, ով կարողանում է իր օծանելիքով սպանել մյուսներին, իսկ Էդգառը կարողանում է կառավարել իր շարֆով: Մենք մեր ջոկատով պիցցա ենք սարքել, բայց ես չեմ մասնակցել այդ օրը:

Posted in Ուսումնական նյութեր

Ճամբարային առաջին շաբաթ

Երկրորդ ուսումնական շրջանը մեզ մոտ սկսվեց ճամբարային նախագծով: Ես ընտրել եմ տեխնոլոգիական ջոկատը: Այնտեղ ես սկսեցի գորգ գործել, ինչպես նաև ստվարաթղթից դինոազավր պատրաստեցինք: Ջոկատի իմ ընկերների հետ կտավի վրա երկու կերպար ենք նկարել, իսկ հիմա նկարում ենք  փայտի վրա: Ճամբարական առաջին շաբաթն ամփոփեցւնք շատ ուրախ ու հետաքրքիր ճամփորդությամբ դեպի Սևաբերդ: Երևանում դեռ ձյուն չկա, իսկ այնտեղ շատ ձյուն կար: Մենք խաղացինք, վազվզեցինք սահեցինք և վերադարձանք: Շատ ուրախ ու հետաքրքիր անցավ:

 

Posted in Ուսումնական նյութեր

Նախնադարյան Հասարակության Անկումը։ Պետության Առաջացումը

Հարցեր և առաջադրանքներ

 

Ի՞նչպես ստացվեց բրոնզը։ Ի՞նրչառավելություն ուներ այն։

Պղնձի և անագի կամ պղնձի ու մկնդեղի խառնուրդից ստացվեց բրոնզը, որն ավելի ամուր է:

Ո՞րքան է տևել բրոնզի դարը Հայաստանում։

Ք.Ա. 35ից 24 րդ դար:

Ներկայացրե՛ք Հայաստանի բրոնզեդարյան դարաշրջանի նվաճումները։

Բրոնզի դարի կարևոր նվաճումներից է Մեծամորի աստղադիտարանը, Շենգավիթում և Լճաշենում հայտնաբերված գտածոները:

Ինչպե՞ս քայքայվեց նախնադարյան հասարակությունը։ Ինչո՞վ փոխարինվեց այն։

Նախնադարում մարդիկ հավասար էին, սակայն ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին կուտակել հարստություն, սկսեցին սեփականացնել զբաղեցրած տարածքները: Հարևան ցեղերի հետ դաշինք կազմեցին կամ նվաճեցին: Ձևավորվեց պետություն:

Ե՞րբ են ստեղծվել առաջին պետական կազմավորումները

Առաջին պետական կազմավորումները ստեղծվեցին Ք.ա. 4-րդ հազարամյակի վերջին և 3-րդ հազարամյակի սկզբին:

Posted in Բնագիտություն 6, Ուսումնական նյութեր

Բնագիտություն

 

Առանձգականության ուժ , ուժի չափումը:

Այլ մարմինների ազդեցության շնորհիվ կարող են փոխվել ոչ միայն տվյալ մարմնի արագությունը, այլև` ձևն ու չափերը: Մարմինը կարող է սեղմվել, ձգվել, ծռվել, ոլորվել:Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի, չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա կամ ձևափոխություն:

Նկարում պատկերված պարանը, ցանցաճոճը, արտաքին ազդեցությունների շնորհիվ փոխում են իրենց ձևն ու չափերը, այսինքն` դեֆորմացվում են:Մարմինը դեֆորմացնելիս առաջանում է ուժ, որը ստիպում է նրան վերականգնել իր սկզբնական ձևն ու չափերը: Այդ ուժն անվանում են առաձգականության ուժ:

Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:

Երբ ծանրոցը դնում ենք հենարաններ ունեցող տախտակի վրա, տախտակը ճկվում է։ Նրա մեջ առաջացած առաձգականության ուժը բեռի վրա ազդում է ուղղաձիգ դեպի վեր և հավասարակշռում է ծանրոցի կշիռը։ Բեռը հեռացնելուց հետո տախտակը վերականգնում է իր ձևը, հետևաբար նրա դեֆորմացիան առաձգական է:

Ուժը՝ որպես ֆիզիկական մեծություն, կարող է ունենալ տարբեր արժեքներ։ Ուժի մեծությունը որոշում են ուժը չափող սարքով՝ ուժաչափով։ Կախված նրանից, թե որքան է սեղմվել կամ երկարել ուժաչափի զսպանակը, մենք եզրակացնում ենք նրա վրա ազդող ուժի մեծության մասին:

Ուժաչափերի գործողության հիմքում ընկած է հավասար ուժերի ազդեցությամբ զսպանակի՝ միևնույն չափով երկարելու կամ սեղմվելու հատկությունը։

Պարզագույն ուժաչափը կազմված է տախտակին մի ծայրով ամրացված զսպանակից, որի մյուս ծայրը ազատ է և վերջանում է հորիզոնական ցուցիչով։ Զսպանակին ամրացված սլաքը ցույց է տալիս չափվող ուժի մեծությունը:

Ուժի չափման միավորը Նյուտոնն է (1 Ն):

Ուժի միավոր է նաև կիլոնյուտոնը(կՆ):

1կՆ=1000Ն:

Դասարանական առաջադրանք

 

Պատասխանել հարցերի

 

Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:

Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:

Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի, չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա կամ ձևափոխություն

Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:

Ուժի չափման միավորը Նյուտոնն է (1 Ն):