Posted in Ուսումնական նյութեր, Պատմություն 6

Ինքնաստուգում Հայոց պատմություն

1․ Բացատրեք «Հայրենիք» հասկացությունը

Հայրենիքը դա այն վայրն է, որտեղ մենք ծնվել ենք  մեծացել և ապրում ենք այդ տարածքում:
2․ Որո՞նք են Մեծ Հայքի 15 նահանգները

-Բարձր Հայք

2-Ծոփք կամ Չորրորդ Հայք

3-Աղձնիք

4-Տուրուբերան

5-Կորճայք

6-Մոկք

7-Պարսկահայք

8-Վասպուրական

9-Սիւնիք

10-Արցախ

11-Փայտակարան

12-Ուտիք

13-Գուգարք

14-Տայք

15-Այրարատ

3․ Որքա՞ն են Մեծ և Փոքր Հայքերի տարածքները

Փոքր հայք 70-130 հազար քառակուսի կիլոմետր

Մեծ  հայք 310 հազար քառակուսի կիլոմետր

4․ Ինչպե՞ս է Վանա լճի նախկին անվանումը

Նախկին անվանումն է Բզնյունյանց ծով։

5․ Ո՞րն է հայերի հայրենիքը

Հայերի հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է։

6․ Ե՞րբ է սկզբնավորվել քարի դարը և ի՞նչ փուլերի է բաժանվում

Սկսվել է 2.5 միլիոն տարի առաջ և ավարտվել մ.թ.ա. 6-րդ հազարամյակում։ Քարի դարը բաժանվում է՝

Հին քարի դար
Միջին քարի դար
Նոր քարի դար։

7․ Ինչո՞վ է հայտնի Ախթամար կղզին

Կղզու անվանումը եկել է հին հայկական լեգենդի հերոս Թամարի անունից։ Այդ լեգենդի հիման վրա է հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանը գրել իր «Ախթամար» պոեմը։

Ինչպես նաև իր ճարտարապետական կառույցներով, որոնից այժմ կանգուն է միայն Սուրբ Խաչ եկեղեցին։

8․ Ինչո՞ւ է Հայաստանի տարածքը կոչվում լեռնային երկիր

Որովհետև գտնվում է լեռնային գոտում՝ Հայկական Լեռնաշխարհում։
9․ Ինչպե՞ս են օտարները կոչել Հայաստանը

Արմենիա,Ուրմե, Արմե, Հայասա

10․ Ո՞րն է Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ

Ք․ա․ 3-2 հազարամյակներում Հայաստանի տարածքում ստեղծվել էին բազմաթիվ վաղ պետական կազմավորումներ։ Դրանցից ոչ մեկը, սակայն, չէր ընդգրկում ամբողջ լեռնաշխարհի տարածքը։ Այլ կերպ ասած՝ դեռևս չկային համահայկական թագավորություններ։ Եվ այդ կարևոր խնդիրն իրականացրեց Վանի թագավորությունը՝ միավորելով ողջ լեռնաշխարհը միասնական թագավորության մեջ։

11․ Որոնք են Հայկական լեռնաշխարհի սահմանները

Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական սարահարթների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։

12․ Որտե՞ղ է գտնվել Կիլիկյան Հայաստանը

Կիլիկյան Հայաստանը գտնվել է Մեծ Հայքից դուրս։ Այն զբաղեցնում էր պատմական Կիլիկիա՝ Փոքր Ասիայի հարավարևելյան հատվածն ընդգրկող շրջանը։

13․ Որո՞նք են հին քարի դարի կարևոր կայանները

Հին քարի դարի կարևոր կայանները գտնվում են Աղձնիքի և Հայոց Միջագետքի տարածքում, Արտին լեռան վրա, Արզնիում, Ազոխում

14․ Ո՞վ թալանեց Արդինի-Մուսասիր գլխավոր տաճարը

Սարգոն 2-ը

15․ Ի՞նչ է Միջնաշխարհը

Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը կոչվում է միջնաշխարհ։

16․ Ի՞նչ գիտեք Թեյշեբային քաղաքի մասին

Ռուսա 2-րդը ներկայիս Երևանի տարածքում կառուցեց Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքը։ Այն նվիրված էր ռազմի և քաջության աստված Թեյշեբային։

17․ Ո՞րն է Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը և որքա՞ն է բարձրությունը

Արարատը 5137մ

18․ Ո՞վ է Արատտայի հովանավոր աստվածը

Հայայի որդի Հայկը

19․ Հյուսիսից արշավող ո՞ր ցեղերի դեմ է պայքարել Վանի թագավորությունը

Սկյութական ցեղերի դեմ

20․ Ո՞ր լեզվաընտանիքին են պատկանում հայերը

Հնդեվրոպական

21․ Ո՞վ է Ռուսա 3-ի հայրը

Ռուսա 3-րդը Էրիմենայի որդին է։

22․ Ի՞նչ է «Ոսկե եռանյունին»

Հայկական լեռնաշխարհում բացվել են նեոլիթյան բազմաթիվ հուշարձաններ։ Դրանցից հատկապես կարևոր են Աղձնիքի և Հայոց Միջագետքի տարածքում գտնվողները։ Այդ տարածքը հնագետները անվանում են <<Ոսկե եռանկյունի>>։

23․ Ո՞վ է կառուցել «Շամիրամի ջրանցքը»

«Շամիրամի ջրանցքը» կառուցել է Մենուա թագավորը։

24․ Ինչո՞ւ է Արարատը համարվում սրբազան լեռ

Ըստ Աստվածաշնչի՝ Համաշխարհային ջրհեղեղից հետո Նոյի տապանը կանգնել է Արարատի գագաթին։ Այդ իսկ պատճառով Արարատ լեռը քրիստոնյաների, ինչպես նաև հայերի համար, համարվում է սրբազան լեռ։

25․ Ո՞ր թվականներին է գահակալել Արգիշտի 1-ը

Արգիշտի 1-ը գահակալել է Ք․Ա․ 786-764 թթ։

26․ Մեծ Հայքի ո՞ր նահանգներն է իր մեջ ընդգրկում ներկային ՀՀ տարածքը

Ներկայումս ՀՀ տարածքն ընդգրկում է Մեծ Հայքի Այրարատ, Սյունիք, Գուգարք, ՈՒտիք նահանգների մի մասը։

27․ Ե՞րբ է հայտնագործվել կրակը

Կրակը հայտնագործվել էնախնադարում։

28․ Ո՞րն է ՀՀ ամենաբարձր գագաթը և որքա՞ն է բարձրությունը

Հհ ամենաբարձր գագաթը Արագածն է,  որի բարձրություն 4090 մ է։

29․ Ո՞ր արքան ստեղծեց տեղական սեպագիրը

Իշպուինի թագավորը ստեղծեց տեղական սեպագիրը։

30․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունը

Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունն է Արատտան։

31․ Ո՞ր երկրի մասին է ասվում՝ ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր

Ասորեական արձանագրություններում Նաիրի երկիրը նշվում է որպես ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր։

32․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի գործող հրաբխային գագաթը

Նեմրութ, Արագած, Սիփան

33․ Ո՞վ է հաջորդել Իշպուինիին

Իշպուինիին հաջորդել է նրա որդի Մենուան։

34․ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճերը

Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճերն են Վանա լիճը, Ուրմիան և  Սևանա լիճը։

35․ Ի՞նչ է Շանիդարը

Շանիդարը  քարեդարյան հնավայր-քարայր է Հայկական լեռնաշխարհի հարավարևելյան մասում։

36․ Ո՞րն է Սևանա լճի նախկին անվանումը

Սևանա լճի նախկին անվանումն է Գեղամա ծով։

37․ Ո՞վ է Ուրարտուի առաջին արքան

Ուրարտուի առաջին արքան է Արամեն։

38․ Ո՞վ է հիմնադրել Էրեբունի մայրաքաղաքը

Էրեբունի մայրաքաղաքը հիմնադրել է Արգիշտի առաջինը։

39․ Ասորեստանի ո՞ր արքան Ք․ա․ 833թ․ պարտվեց հայկական զորքերին

Սալմանասար III

40․ Ո՞րն է Բրոնզե դարի կարևոր նվաճումը

Բրոնզի դարի կարևոր նվաճումն էր բրոնզի հայտնագործումը, զենքի ստեղծումը, մասնավորապես նետն ու աղեղը։

41․ Ո՞ւմ օրոք է Վանի թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը

Սարդուրի 2-րդի օրոք Վանի թագավորությունն ունեցել է տարածքային ամենամեծ աճը։

42․ Ո՞րն է Ուրմիա լճի նախկին անվանումը

Ուրմիա լճի նախկին անվանումն է Կապուտան ծով։

43․ Որո՞նք են Հայկական լեռնախշարհի խոշոր գետերը

Հայկական լեռնախշարհի խոշոր գետերն են Եփրատը, Տիգրիսը, Արաքսը և Կուրը։

44․ Ո՞րն է հայոց մայր գետը

Արաքսը հայոց մայր գետն է։

45․ Ո՞վ է հաջորդել Սարդուրի 1-ին

Սարդուրի 1-ինին հաջորդում է Իշպուինին։

46․ Ո՞ր թվականին է գահակալել Մենուա արքան

Մենուա արքան գահակալել է Ք․Ա․  9-րդ դար – մոտ Ք․Ա․ 786թթ․։

47․ Ո՞վ է հիմնադրել Տուշպա մայրաքաղաքը

Տուշպա մայրաքաղաքը հիմնադրել է Սարդուրի 1-ինը։

48․ Ո՞ր գետում և ո՞ր արքայի օրոք հայ ժողովուրդը մկրտվեց քրիստոնյա

Հայ ժողովուրդը մկրտվեց քրիստոնյա` Արածանի գետում Տրդար 3-ի օրոք։

49․ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի նշանավոր դաշտերը

Արարատյան դաշտավայր

50․ Ո՞ր է Խալդի աստծո պաշտամունքի գլխավոր կենտրոնը

Խալդի աստծո պաշտամունքի գլխավոր կենտրոնն է Արդինի-Մուսասիր տաճարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *