Posted in Մայրենի լեզու 6, Ուսումնական նյութեր

Ածական

Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը: Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:
Ածականները չեն հոլովվում, բայց եթե խոսքի մեջ հանդես են գալիս գոյականաբար, կարող են հոլովվել եզակի և հոգնակի թվով: Օրինակ Սպիտակը մաքրության խորհրդանիշն է: Ես խաղում եմ սպիտակներով:
Բայց կան բառեր, որոնք հավասարապես կարող են հանդես գալ և՛ իբրև գոյական, և՛ իբրև ածական:
Օրինակ աղքատ, բարեկամ, խենթ, դավաճան, խավար, ծերունի, հիվանդ, հարևան, հարազատ, հարուստ, գող, որբ, սուտասան, սուրբ, դպրոցական, զինվորական կտրիճ և այլն:

Առաջադրանքներ:
1. Կազմի՛ր բառակապակցություններ` ա) շարքի բառերի հետ գործածելով գոյականներ, բ) շարքի գոյականների հետ գործածելով ածականներ:
ա) մարմարյա, մրգատու, շքեղ, բերրի, կեղծ, անարատ:

Մարմարյա սրահ,մրգատու ծառ,շքեղ սուր,բերրի այգի,անարատ տուն կեղծ Անուն
բ) զգեստ, վերաբերմունք, լռություն, միտք, կյանք:

հիանալի զգեստ,վատ վերաբերմունք,քար լռություն,վատ միտք,դաժան կյանք

2. Նախադասությունների մեջ տրված բառերը գործածի՛ր մի դեպքում որպես գոյական, մյուս դեպքում որպես ածական: Ապստամբ, խավար, դպրոցական, հարուստ, դավաճան, կենդանի:

ապստամբ մարդ ապստամբություն

Խավար մարդ խավար տուն

Դպրոցական աղջիկ դպրոցկան

Հարուստ հարուստ մարդ

Դավաճան դավաճան մարդ

Կենդանի կենդանի մարդ

3. Տրված զույգ բառերից կազմի՛ր ածականներ:
Առյուծ և սիրտ, տերև և փուշ, երանգ և երփն, ձայն և վիշապ, թույր և ձյուն, սուր և ծայր, դատարկ և գլուխ, շեկ և հեր, գունդ և ձև, փրփուր և բաշ, միշտ և ժպիտ, ձյուն և փրփուր:Առյուծասիրտ մարդ փշատերև ծառ երփներանգ ծաղիկ վիշապաձայն մարդ ձյունաթույլ հագուստ սրածայր թուր գլխադատարկ տղա շեկահեր մազեր գնդաձև մոլորակ փրփրաբաշ ալիք մշտաժպիտ աղջիկ  ձյունափրփուր սավան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *