Posted in Ուսումնական նյութեր

Փոքրիկ լիմոնիկը

Ես շատ եմ սիրում լիմոնիկներ, եթե դուք էլ եք սիրում՝ դե ուրեմն լսեք։ Մի անգամ մի գիտնական վերցրեց մի լիմոնիկ և փորձ արեց վրան ու գնաց՝ թողնելով լիմոնիկը սեղանին։ Այդ լիմոնիկի վրա աչքեր հայտնվեցին, հետո՝ փոքրիկ քիթիկ, հետո՝ բերան և ձեռք ու ոտք։ Այդ լիմոնիկը սկսեց քայլել և գնաց, գնաց ու պատահական ընկավ սեղանից ներքև։ Նա դուրս եկավ գիտնականի տնից ու տեսավ, որ այգում կարտոֆիլ է ցանած, նա մոտեցավ մի կարտոֆիլի․ և այդ կարտոֆիլը դարձավ շնչավոր։ Նրանք կախարդում էին ճանապարհին հանդիպող բոլոր մրգերին և բանջարեղեններին։ Ու հենց այդպես էլ ստեղծվեց մի կրգային երկիր, որի անունը եղավ Ուտաստան։