Posted in Ուսումնական նյութեր

La casa de Mane & Artak

Բարի լու՜յս, սիրելի ընկերներ։ Լավ եք, չէ՞։

Ամբողջ աշխարհում այս տարի կորոնավիրուսի պատճառով փակ են սահմանները, և մենք չենք կարողանում գնալ ճամփորդության, մասնակցել մեր դպրոցի շաաատ սպասված ամառային ճամբարին։ Այդ պատճառով մենք որոշեցինք, ամառային արձակուրդներն ավելի հետաքրքիր դարձնելու համար, ամառանոցում պատրաստել մեր ճամբարը։ Ճամբարի համար որոշեցինք սարքել վրան։ Մեզ օգնեց Հայրիկս։ Սկզբում որոշեցինք վրանի տեսակը, ընտրեցինք համապատասխան փայտերը, այգու մեջ գեղեցիկ վայր ընտրեցինք ու սկսեցինք պատրաստել։ Պատրաստման ընթացքը կարող եք տեսնել տեսանյութում։ Մենք դեռ էլի ենք գեղեցկացնելու ճամբարը շղթաներով։

Հուսով եմ՝ կհավանեք։

Մինչ նոր հանդիպում․․․․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *