Posted in Մայրենի լեզու 6, Ուսումնական նյութեր

Մայրենի

Բառարանի օգնությամբ բացատրիր բառերը:

Գոռ-հպարտ

Համրաբար-Համր կերպով

Ճիգ- ուժերի լարում

Ոստոստել- Մի բանից մյուսը՝ մի տեղից մյուսը ցատկել

Անհուն- Հուն չունեցող

Սրընթաց- Արագորեն անցնող

Մագլցել- Մագիլներով կառչելով բարձրանալ

Գամել- մեխով ամրացնել

Խորհել- Մտահոգվել

Նշմարել- Նկատել

Խրոխտ- Հզոր, հաղթական

Հանդուգն- Համարձակ

Ի դերև հանել- Ապարդյուն դարձնել, ձախողել

Նկուն- Ընկճված

Ունայն- Դատարկ

Անհագ-Չհագեցող

Սևեռել- ուշադրիր նայել

Հեղձուցիչ- խեղտող

Ճղճիմ- Մանրախնդիր

Լուտանք- Հայհոյանք

 

 

1, Ո՞րն է ստեղծագործության հիմնական ասելիքը: Ստեղծագործության իմաստը որ ավելի լավ է մահանալ ազատության մեջ քան ապրել պսակված տարածքում:

 

2. Առյուծը ինչպիսի՞ մարդ կլիներ: Կցանկանայի՞ր նման մարդու հետ ընկերություն անել. ինչու՞:Առյուծը շատ բարի և ինքնավստահ և չէր կարող ապրել այս երկրում:Ես այո ընկերություն կանեի առյուծի հետ որովհետեւ նրա բնավորությունը մի քիչ իմ բնավորության է նման:

 

3. Ստեղծագործական աշխատանք` Ինչ է ազատությունը կամ Ազատության գինը:

Ազատությունն այն է,  երբ քո կամքին ոչ մեկ չի բռնանում, երբ կարող ես անել այն ամենն, ինչ կամենաս: Ազատությունը տալիս է հնարավորություններ, ընտրության իրավունք: Բայց ազատությունը նաև շատ մեծ պատասխանատվություն է: Մարդիկ ծնվում են ազատ, ուզում են ապրել ստեղծագործել ազատ, բայց չպետք է խանգարեն մեկը մյուսի ազատությանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *