Posted in Մաթեմատիկա

Ամենամեծ ընդհանուր բաժանարար  

Ամենամեծ ընդհանուր բաժանարար

 

Դասարանական առաջադրանքներ

1 Գտե՛ք հետևյալ թվերի բոլոր ընդհանուր բաժանարարները․

18-1,2,3,6,9,18, և  24-1,2,3,4,6,8,12,24,

18-1,2,3,6,9,18, և 9-1,3,9

15-1,3,5,15 և 25-1,5,25

2 Գտե՛ք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը․

4-1,2,4 և 14-1,2,7,14

36 -1,2,3,4,6,912,18,36 և 24-1,2,3,4,6,8,12,24,

27 -1,3,9,27և 45-1,3,5,9,45

3 Ընտրե՛ք այն երկու թվերը, որոնց ամենամեծ ընդհանուր բաժանարարը 1- է։

5,-1,5, 15-1,3,5,15, 9-1,3,9

32-1,2,4,8,32, 81-1,3,27,81, 108-1,2,4,6,9,108

110-1,2,5,10,22, 55 110,  16-1,2,8,16,    25-1,5,25

 

4 Հեռուստամրցույթին մասնակցելու համար հավաքած մեծահասակներից և երեխաներից թիմեր պիտի կազմեն այնպես, որ բոլոր թիմերում լինեն հավասար քանակներով մեծահասակներ և հավասար քանակներով երեխաներ։ Աենաշատը քանի՞ այդպիսի թիմ կարելի է կազմել 24 մեծահասակներից և 30 երեխաներից։   6

 

 

5 Ինչի՞ են հավասար ABCD ուղղանկյան պարագիծը ու մակերեսը, եթե շրջանագծերից յուրաքանչյուրի շառավիղը 2 սմ է։  P=2×4+6×4+2×4+6×4=64սմ

S=2x4x4x6=192սմ2

 

 

 

6Մայրը գնեց խնձորներ և բաժանեց երեք երեխաների միջև։ Արսենին տվեց խնձորների կեսը և էլի կես խնձոր, Լիլիթին՝ մնացածի կեսը և էլի կես խնձոր, իսկ Դավիթին՝ մնացածի կեսը և վերջին կես խնձորը։ Յուրաքանչյուր երեխան քանի՞ խնձոր ստացավ ։Ընդանուր 7 խնձոր ։ Արսենին 3,5+0,5= 4 Լիլիթին 1,5+0,5=2 Դավիթին 0,5+0,5=1

Տնային առաջադրանքներ

1 Գտե՛ք հետևյալ թվերի բոլոր ընդհանուր բաժանարարները․

14-1,2,7,14 և 58-1,2,29,58

12-1,2,3,4,6,12 և 32-32-1,2,4,8,32,

17 –1,17և 25-1,5,25

2 Գտե՛ք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը․

21-1,21 և 22-1,2,11,22

55-1,5,11,55, և 33-1,3,11,33

64-1,2,4,16, 32, 64 և 42-1,2,3,14, 21,42

3 Ընտրե՛ք այն երկու թվերը, որոնց ամենամեծ ընդհանուր բաժանարարը 1- է։

14-1,14,2,7, 7-1, 7, 4-1,2,4,

18-1,2,3,6,9,18,   35-1,5,7,35,  55 –1,5,11,55

35-1,5,7,35, 49-1,2,7,49,  55-1,5,11,55

 

4 Շքերթին մասնակիցների երկու խմբեր պիտի շարասյուներ կազմեն այնպես, որ շարքերն իրար հավասար լինեն։ Մի խմբում կա 72 հոգի, մյուսում՝ 108։ Քանի՞ հոգի պիտի լինեն մեկ շարքում, եթե շարասյունը հնարավորին չափ լայն պիտի լինի։ 72+108=180:2=90

Պատասխան 90

5 Եռանկյան մի կողմի երկարությունը 7սմ4մմ է, երկրորդինը՝ 6մմ-ով ավելի, երրորդինը՝ առաջինից 6մմ-ով պակաս։ Որքա՞ն է եռանկյան պարագիծը։ 74+6=80; 74-6=68; 74+80+68=222

Պատասխան 22սմ 2մմ

6 Երկու շտեմարաններում պահվում է ընդամենը 50տ780կգ ցորեն, ընդ որում երկրորդում՝ առաջինից 5տ330կգ-ով պակաս։ Քանի՞ կիլոգրամ ցորեն է պահվում շտեմարաններից յուրաքանչյուրում։  Առաառաջինում-29055 երկրորդում  =22725

 

Posted in հայրենագիտություն

Վահագն Վիշապաքաղ

Գիտե՞ք արդյոք` ինչու է Ծիր Կաթինը կոչվում Հարդագողի ճանապարհ։ Իսկ ի՞նչ գիտեք Վահագնի մասին. ինչո՞ւ են նրան անվանում Վիշապաքաղ։Վահագնը հեթանոս հայերի ամենասիրելի աստվածներից մեկն էր։ Ժողովուրդը նրան Վիշապաքաղ էր անվանում։ Նրա մասին երգը ներկայացնելով` Խորենացին գրում է. «Մենք մեր ականջով լսեցինք, թե ինչպես այս ոմանք երգում էին փանդիռներով»(Փանդիռ – լարային նվագարան)։ Շնորհիվ Պատմահոր մեզ է հասել Վահագնի մասին պատմող զրույցը։ Այդ զրույցից իմանում ենք, որ Վահագնը վառվռուն ու արեգակնափայլ աչքերով, հրեղեն մազերով, բոցավառ մորուքով խարտյաշ պատանի էր։

Երկնում1 էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծովը ծիրանի2,
Երկունքը բռնել էր ծովում
Նաև կարմրիկ եղեգնիկին։

Եղեգնի փողով ծուխ էր ելնում,
Եղեգնի փողով բոց էր ելնում,
Եվ բոցից դուրս էր վազում
Մի խարտյաշ3 պատանեկիկ։

Վազում էր խարտյաշ մի պատանեկիկ,
Նա հուր4 մազեր ուներ,
Բոց մորուք ուներ,
Եվ աչքերն էին արեգակներ։

1. Երկնել – ծնել, ստեղծել։
2. Ծիրանի – ծիրանագույն, ոսկեգույն։
3. Խարտյաշ – շիկահեր։
4. Հուր – կրակ։

Հնում մարդիկ պաշտում էին բազմաթիվ աստվածների և դրանցից ամեն մեկին մարմնավորել էին որպես բնության մի երևույթի։ Ահա Վահագնը հին հայերի համար մարմնավորում էր ամպրոպն ու կայծակը։ Նա նաև քաջության, հերոսության ու ռազմի աստվածն էր։ Ասում են, որ հայոց թագավորները նրանից քաջություն և ուժ էին խնդրում և դիմում նրան պատերազմներից առաջ։
Վահագնի մասին մի ավանդություն է ներկայացնում 7-րդ դարի հեղինակ Անանիա Շիրակացին։ Պատմում են, թե մի ցուրտ ձմեռային գիշեր Վահագնը ասորիների Բարշամ թագավորից հարդ է գողանում Հայոց երկրի անասուններիի կերակրելու համար։Հարդը տանելիս դրա մի մասը թափվում է՝ առաջացնելով սպիտակ հետք «Հարդագողի ճանապարհ»։ Այստեղից էլ հայերի մեջ ընդունված է Ծիր Կաթինն անվանել Հարդագողի ճանապարհ։ Հին հունական դիցաբանու թյան մեջ Ծիր Կաթինի ծագումը կապում են Հերակլեսի անվան հետ։

Ո՞վ էր Վահագնը։Վահագնը պատերազմի աստվածն է
Ի՞նչ գիտեք նրա մասին և որտեղի՞ց։Ես գիտեմ  որ Վահագն սիրահարված է Աստղիկին, գիտեմ որ նա ամպրոպի և պատերազմի աստված է և նա երբ ծնվել է մենամարտել է վիշապի հետ։+

Այլ տեղեկություններ հավաքիր Վահագն Վիշապաքաղի մասին։Մանուկ Աբեղյանը Վահագնին անվանել է ոչ թե քաջության, այլ ամպրոպային աստված՝ ընդունելով, որ Վահագնը հավասար է դասվել Հերակլեսին։ Աբեղյանը Վահագնի պաշտամունքը համարում է փոխառություն իրանականից՝ նույնացնելով իրանական հաղթության աստված Վերեթրագնի անունները։ Իրանական Վերեթրագնայի անունն իր հերթին հնդկական ամպրոպային աստված Ինդրայի մակդիրն է՝ Վրտրագան, որը նշանակում է Վրտսասպան, Վիշապասպան։ Ինչպես նշում է Աբեղյանը, նախ Վերեթրագնա աստծու անունը հին շրջանում հայերը թարգմանել են «Վիշապաքաղ» և ապա, ավելի ուշ անվան փոխառված ձևը՝ Վահագն, դարձել է աստծու հատուկ անունը։ Քանի որ Վահագնի պաշտամունքը իրանացիներից է անցել հայերին, հետևաբար և անցել է ամպրոպայնության հատկությունը։

Posted in Մայրենի

Իմ ինքնակենսագրությունը

Մանե Եղիազարյան

Իմ մասին

Ես Մանե Եղիազարյանն եմ, ծնվել եմ 2013թ․ Մարտի 4 -ին, ապրում եմ քաղաք Երևանում։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, զբաղվում եմ կառատեով, սովորում եմ դաշնամուր նվագել: Ես շատ եմ սիրում նկարել:

Հայրիկիս մասին`

Հայրիկս շատ կատակասեր է, բարի, սիրում է խաղալ մեզ հետ տարբեր խաղեր, բայց նաև ունի  լրջություն։

Սիրում է խաղալ տարբեր համակարգչային և VR խաղեր: Հայրս շատ է աշխատում, բայց հասցնում է մեզ հետ զբաղվել։ Մենք շատ հաճախ միասին դիտում ենք տարբեր ֆիլմեր, նա է ինձ ծանոթացրել Հարրի Փոթերի, Աստղային պատերազմների պատմությունների հետ:

Մայրիկիս մասին`

Մայրիկիս մոտ ամեն ինչ հակառակն է։ Մայրիկս սիրում է կարդալ գրքեր, բացահայտել նոր գիտելիքներ: Նա չի սիրում խաղեր, ֆանտաստիկ ֆիլմեր։ Աշխատում է Հայաստանի առաջատար ծրագրավորման կազմակերպություններից մեկում, նա շատ-շատ համեղ է պատրաստում։

Իմ առաջին ուսուցչուհու մասին`

Իմ առաջին ուսուցիչը Ընկեր Դիաննան էր, նա մեզ սովորեցրեց գրել, կարդալ։ Նրա շնորհիվ ես սիրեցի դպրոցն ու սովորելը։ Ընկեր Դիաննայի հետ անցկացրած ամեն մի դասը ինձ համար իսկական մի տոն էր: Մենք խաղում էինք մաթեմատիկական խաղեր, ճամփորդում էինք տարբեր տեղեր, սարեր էինք բարձրանում։ Ես շատ եմ սիրում և կարոտում   Ընկեր Դիաննային։ ։)

Skip to toolbar