Բնագիտություն Վրաստան գյուղ

Մի օր մենք որոշեցինք գնալ Վրաստան պապիկիս գյուղ: Ես կուզենայի ինքնաթիռով գնայինք Վրաստան, բայց մենք մեքենայով գնացինք: Ճանապարհը շատ երկար էր: Մենք վերջապես հասանք գյուղ, այնտեղ կային կովեր, գառնուկներ, ձիուկներ: Մենք ապրում էինք մի մեծ տան մեջ: Քանի որ մենք երեք տարի չէինք եղել գյուղում, մեր տանը ուրիշ կենդանիներ էին զբաղեցրել`  սարդեր, բլոճներ, որդեր ու ճանճեր: Մենք իրանց դուրս հանեցինք մեր տնից ու լավ մաքրեցինք: Ես տատիկին օգնեցի պատուհաները լվանալ, քանի որ մեր տունը մի հարկանի է և ես հանգիստ կարող եմ օգնել տատիկին: Արդեն ուշ էր, պառկեցինք քնելու: Մի քանի օր անցավ  ու մայրիկս քեռիիս ընտանիքի հետ միասին եկան գյուղ: Մի օր անց քեռիս իմ եղբոր հետ գնացին սար բարձրանալու: Ես մտածում էի, որ դժվեր է բարձրանալ ու իջնել, դրա համար ես չուզեցի գնալ: Բայց պապիկս մեզ մեքենայով տարավ այնտեղ: Ճանապարհին  մենք տեսանք Արտակին ու քեռիին, ես ուզեցի ոտքով վերադառնալ նրանց հետ: Պարզվեց շատ հեշտ էր իջնելը: Մենք եկանք գյուղի տուն ու քնեցինք։ Առավոտյան մենք մեր բակում խաղում էինք, երբ մի սև կատու տեսանք: Մենք ուզում էինք բռնել կատվին, բայց նա փախավ և մտավ պատուհանից ներս քեռիիս աշիխատասենյակ:ը Մինչև փորձում էինք բռնել, կատուն արագ վազեց ու դռնից գնաց։   ։)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *