Հունիսյան ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում

Մեր Հունիսյան առաջին ճամբարային շաբաթը սկսվեց մայիսի 31-ին: Մենք ծանոթացանք մայրենիի ստուգատեսի նախագծին, որը բաղկացած է 4 կետից։  Հայրենագիտության ժամին մենք գնացինք Օղակաձև այգի: Այնտեղ քայլեցինք, շատ արձաններ տեսանք ու գնացինք դպրոց։

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը  մենք գնացինք Մայր դպրոց` Հակաբացիկ Կոմիտաս երգելու։ Վերադարձանք դպրոց ,մեզ հյուրասիրեցին պաղպաղակ։ Հետո գնացինք Տերյանի այգի, այնտեղ մենք գնեցինք համեղ հյութեր, պաղպաղակ, փչեցինք պղջպջակներ, քայլեցինք ու վերադարձանք դպրոց։ Լողավազանում լողացինք ու դպրոցի բակում կավիճով նկարեցինք ու գնացինք տուն։ Տանը  ես, մայրիկս ու եղբայրս գնացինք Անգլիական այգի` Հարրի Փոթերի  5-րդ հատորը գնելու: Մայրիկս ինձ համար գնեց Հարրի Փոթերի 4-րդ հատորը, որովհետև ես չունեի այն և վերադարձանք տուն։

Մյուս օրը մենք եկանք դպրոց, 2 անգամ լողացինք, դասերը արեցինք և վերադարձանք տուն։

Հունիսյան ճամբարի առաջին շաբաթն ինձ համար շատ հետաքրքիր և ուրախ անցավ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *