Ամենաուժեղը

Կար-չկար մի մուկ։Այդ մուկն ուզում էր ամուսնանալ։Բայց նա չգիտեր, թե  ում հետ ամուսնանա։ Նա ուզում էր ամենաուժեղ աղջկա հետ ամեուսնանալ։ Նրան ասացին, որ ամենահզորը արքա առյուծն է։ Նա գնաց արքա առյուծի մոտ և ասաց․

-Թագավորն ապրած կենա, ես իմացա, որ Դուք այս աշխարհում ամենահզորն եք, եկել եմ ձեր նազիկ-մազիկ, ոսկեմազիկ գեղեցիկ աղջկան տանեմ, ամուսնանամ։

-Ես ի՞նչ ուժեղ, ամենաուժեղը փիղն է։ Գնանք փղի մոտ։

Փիղն ասաց, որ ամենաուժեղը մուկն է, քանի որ ինքը մկից շատ է վախենում։

Մուկն էլ մտածեց, մտածեց և ամուսնացավ մի փոքրիկ, սիրունիկ մկնիկի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *