Posted in Բնագիտություն 6

Բնագիտություն ծիածան

Ի՞նչով է պայմանավորված մարմիների գույնը։ Արեգակի լույսից

Ո՞ ր գիտնական է ապացուցել,որ արեգակի սպիտակ լույսը,տարբեր գույնի ճառագայթների համախումբն է։Իսահակ Նյուտոնը:

Ի՞նչպիսին է կենդանիների աչքի կառուցվածքը։

Կենդանիների աչքերի կառուցվածքը տարբերվում է իրարից և նրանցից շատերը չեն տարբերում գույները:

Բացատրե՛ք լուսացույցի գունվոր ապակիների 《գործողությունը》։Թափանցիկ մարմինների գույնը պայմանավորված է նրանց միջով անցած ճառագայթների գույնով: Կարմիր ապակին սպիտակ լույսից կլանում է բոլոր գույների ճառագայթները և բաց է թողնում միայն կարմիր գույն ունեցողները: Կանաչ ապակին սպիտակ լույսից կլանում է բոլոր գույների ճառագայթները և բաց է թողնում միայն կանաչ գույն ունեցողները: Կարմիր և կանաչ գույների համադրման արդյունքում ստանում ենք դեղին գույնը:

Թվարկե՛ք արեգակնային սպեկտրի գույներն ըստ հաջորդականության։

Կարմիր

 

Նարնջագույն

 

Դեղին

 

Կանաչ

 

Երկնագույն

 

Կապույտ

 

Մանուշակագույն

 

Posted in Մայրենի լեզու 6

Գործնական աշխատանք

Ո՞ր բառն է ավելորդ, ինչու՞:

 

կորյուն

մանուկ

հասմիկ

երիցուկ

հարություն

Որովհետեւ մյուսները Անուն են իսկ երիցուկը ծաղիկ

2.Ո՞ր բառը պետք է գրվի փոքրատառով:

Հայկ

Գորիս

Հայաստան

Հայաստանցի

 

3.Գտի՛ր, թե որ բառներն են սխալ գրված:

Բազմաթիվ մարտիկ են հավաքվել դրսում, որպեսզի ուղղետոմս գնեն և ուղղարկեն իրենց իրերը:

 

4. Որ նախադասություններում է ոսկի բառը գործածվել ուղիղ իմաստով:

 

Ոսկի ձեռքեր ունի վարպետը:

Գանձարանի ոսկին անհետացել էր:

Ոսկի հասկերը ծփում էին դաշտում:

5.Ինչքա՞ն բառ կարող ես «քամել» քարտեզագրել բառից:

Քարտեզ, եզ,գրել,քարտ,արտ,քար, ազատել,երազ, գազար,արտագրել,տեր,գազել,աքար, զատել,տեգ,լար,գեր,ելք,

Քամել բառեր աշխարհագրություն

Աշխարհ,գրություն,ագահ,գույն,ութ,արա,գարուն,արու, Հարություն, աշուն,անուշ,շուն,նուշ,շահ,գահ,թույն,նյութ,հայ,հույն,շախ,շար, նախագահ,արյուն,խաշ,ահ,գութ,

Posted in Պատմություն 6

Տիգրան Երկրորդ Մեծի տերության ստեղծումը

Հարցեր և առաջադրանքներ.

1. Ինչու՞ Տիգրան 2-ին չհաջողվեց Մեծ Հայքին միացնել Փոքր Հայքը:

Տիգրան 2-ին չհաջողվեց Մեծ Հայքին միացնել Փոքր Հայքը, քանի որ Ք.ա. 112թ. Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին:

2. Ո՞վ էր Միհրդատ 6-ը, ի՞նչ ծրագիր ուներ նա:

Միհրդատ 6-ը Պոնտոսի թագավորն էր, ով ստեղծել էր ուժեղ պետություն Սև ծովի ավազանում և նպատակ ուներ Հռոմին դուրս մղելու Փոքր Ասիայից ու Հունաստանից:

3. Ե՞րբ է կնքվել հայ-պոնտական դաշինքը: Ի՞նչ նպաստեց այդ դաշինքի կնքմանը: Ինչո՞վ է այն ամրապնդվել:

Երկու երկրներին էլ անհրաժեշտ էր ունենալ ամուր թիկունք, մանավանդ որ նրանք բախվելու էին այնպիսի գերտերության հետ, ինչպիսիք էին Հռոմն ու Պարթևստանը: Նույն շահերն ունենալով` Տիգրան 2-ը և Միհրդատ Պոնտացին Ք.ա. 94թ. դաշինք են կնքում: Այն ամրապնդվում է Տիգրան 2-ի և Միհրդատ Եվպատորի դուստր Կլեոպատրայի ամուսնությամբ:

4. Ե՞րբ և ի՞նչ պայմաններում հայ- պոնտական զորքերը նվաճեցին Կապադովկիան:

Դաշնագրի համաձայն` հայ-պոնտական զորքերը Ք.ա. 93թ. նվաճեցին Կապադովկիան, որի արքան հռոմեացիների դաշնակիցն էր:

5. Ո՞ր դեպքերից հետո և ե՞րբ սկսվեց հայ-պարթևական պատերազմը:

Ք.ա.88թ. մահացավ Պարթևստանի արքա Միհրդատ2-ը, որը Տիգրան Մեծի փեսան էր: Պարթևստանում սկսվեցին գահակալական կռիվներ: Պահը հարմար էր հայկական տարածքները վերադարձնելու համար:

6. Ներկայացրեք հայ-պարթևական պատերազմի արդյունքները: Ի՞նչ տիտղոս սկսեց կրել Տիգրան Մեծը:

Ք.ա. 87 թ. Տիգրան Մեծն արշավեց Պարթևստանի վրա: Նա, ջախջախելով պարթևական զորքը, հասավ Պարթևստանի ամառային մայրաքաղաք Էքբատան և պաշարեց այն: Խուճապահար պարթևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց ոչ միայն գրաված տարածքները, այլև նրան շնորհեց «Արքայից արքա» տիտղոսը: Պարթևներն ընդունեցին նրա գերիշխանությունը:

Posted in Մայրենի լեզու 6

Մթնաձոր

Հարցեր և առաջադրանքներ:
Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

Ուրույն – յուրահատուկ, ինքնահատուկ

Բրածո – նախապատմական

Խլեզ – մողես

Որջ – բույն

Լեշ – սատկած կենդանու մարմին

Կոկարդ – Գլխարկի վրա փակցվող մետաղե կլոր կամ ձվաձև նշան՝ գդականիշ, որ կրում էին գլխավիրապես զինվորականները և պետական պաշտոնյաները:

Նկարագրիր Մթնաձորի բնությունը և կենդանական աշխարհը:

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողվում։

Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։
Ըստ քեզ ո՞րն է պատմվածքի լարված պահը, ընդգծիր:

Պատմվածքի ամենալարված պահը արջի և մարդու կռիվն է:
Բնութագրիր Պանինին:

Նա դաժան մարդ է` սատանայի քրքիջով:

Պատմվածքում Մթնաձորի նկարագրությունն ինչու՞ է անհրաժեշտ:

Որպեսզի ավելի պատկերավոր ու լավ զգանք պատմվածքի իրադարձությունների միջավայրը:

Posted in Մաթեմատիկա 6-րդ դասարան

Տասնորդական կոտորակներ


ա) 8,368 ։ 2=4,184

բ) 17,024 ։ 4=4,256

գ) 0,0225 ։ 15=0,0015

դ) 10,5 ։ 7=1,5

ե) 6,25 ։ 125=0,05

զ) 10,08 ։ 24=0,48

է) 11,223 : 3=3,241

ը) 374,17 : 31=12,07

թ) 13,041 : 23=0,567

Կատարե՛ք բաժանում.

ա) 40,25 ։ 2,3=1,75

բ) 4,221 ։ 0,63=6,7

գ) 30,303 ։ 33,3= 0,91

դ) 9,3456 ։ 10,62=0,88

ե) 35,601 ։ 0,01=3560,1

զ) 0,13464 ։ 0,396=0,00000034

է) 14,924 ։ 0,82=0,00182

ը) 788,48 ։ 1,28=616

թ) 189,1 ։ 0,305=620

ժ) 13,536 ։ 0,423=32

ժա) 0,001 ։ 0,2=0,005

ժբ) 10,74197 ։ 87,05=0,1234

Կատարե՛ք բաժանում.

ա) 1000 ։ 0,25=4000

բ) 169 ։ 1,3=130

գ) 7920 ։ 3,6=2200

դ) 1295 ։ 0,37=3500

ե) 276 ։ 2,3=120

զ) 10572 ։ 8,81=1200

է) 888 : 0,37=2400

ը) 302 : 0,2=1510

թ) 4451 : 44,51=100

Խնդիր համար․

Ուղղանկյան երկարությունը 26,53 դմ է, իսկ մակերեսը 465,8668 դմ2 է։ Գտե՛ք ուղղանկյան

լայնությունը։17.56

Կատարե՛ք բաժանում.

ա) 52,3527 ։ 3,27 =16.01

բ) (–32,8) ։ (–8,2) =+4

գ) 25,52 ։ (–5,5)=-4,64

դ) (–19,558) ։ (–7,7)=+2,54

ե) 0,1938 ։ 0,51=0,38

զ) 0,1938 ։ 0,51=0,38

է) (–0,90216) ։ 0,14=-0,444

ը) (–0,0101) ։(–10,1)=+0,001

թ) 6,858 ։ (–0,9)=-7,62

Posted in Մայրենի լեզու 6

Գործնական աշխատանք

Առածներում լրացնել թվականները:

Ուզողի մեկ երեսն է սև, չուզողի երկուսը :

Յոթ չափիր, մեկ  կտրիր:

Գիտունին մեկ  ասա, անգետին հազար ու մեկ

Մի ունեցիր հարյուր դահեկան, ունեցիր հարյուր  բարեկամ:

Տաս մատիցդ որ մեկը կտրես, արյուն դուրս կգա:

Մեկ  խելքը լավ է, երկուսը` ավելի լավ

Հերոսը-մեկ անգամ է մեռնում, վախկոտը` հազար  :

 

2. Ըստ վերը նշված աղյուսակի ` գրիր քո և ձեր ընտանիքի անդամների ծննդյան տարեթվերը:

Իմ

Սժգ

Մայրիկինը

Ռջձգ

Հայրիկ

Ռջծդ

Եղբայր

Սժչ

Տատիկ

Ռջկա

Չակի(շունիկ)

Սիգ

Posted in Մայրենի լեզու 6

Գործնական աշխատանք

.Տրված համանուններով կազմել նախադասություններ։

1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)

Ես շատ եմ սիրում կաթի սերը

Ես առաջին անգամ զգացի մայրական սերը

2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)

Ես օվկիանոսում տեսա մեծ կետ

Ես իմ տետրում նկարեցի տաս հատ կետ

3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական

գործիք)

Մեր դպրոցում քանոնը անպայման է

Իմ մայրիկը շատ լավ է նվագում քանոն:

4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)

Իմ մարմնով դող անցավ

Իմ հայրիկը դողը հագցրեց անիվի վրա

5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված

հանդիսավոր օր)

Այս օր իմ տոնն է

Ես շատ բարձր տոնով եմ երգում:

Իշխան,լեզու,անցավ,անտառ,ավել:

Իմ հայրիկը ձուկ բռնելուց  մի հսկա իշխան բռնեց:

Իշխանը պաշտպանում է դղյակը:

Ես չեմ սիրում ռուսերեն լեզուն:

Իմ լեզուն շատ երկար է:

Իմ կողքով անցավ մի կայծ:

վիրահատությունը անցավ անցավ:

Ես կարդում եմ անտառ գիրք:

Ես հանկարծ ընկա մի սեր և խիտ անտառ:

Եղբայրս վերցրեց ավելը և սկսեց պարել:

Ես ավել չեմ ուզում աշխատել:

Posted in Ռուսերեն 6

Русский язык

Перепишите, вставля предлоги.

1. Одна из старинных московских улиц в центре города носит название Армянский переулок.

2 Дети играют во дворе и в бульваре, в переулке и в саду в каждом тротуаре на прохожих на виду.

3. Эту улицу назвали Ереванской в 1965 году в честь столицы Армении.

Обратите внимание на то, как изменяются глаголы мочь и хотеть в

настоящем времени. Составьте с ними несколько предложений.

я могу рисовать          мы можем рисовать

ты можешь рисовать       вы можете рисовать

он может рисовать

она может рисовать

они могут рисовать

оно может рисовать

я хочу рисовать

мы хотим рисовать

ты хочешь рисовать

вы хотите рисовать

он хочет рисовать

она хочет рисовать

они хотят рисовать

оно хочет рисовать

Заполните пропуски глаголом хотеть в настоящем времени.

1. Я хочу научиться играть в шахматы.

2. Кто хочет, тот добьётся.

3. Сколько хочешь радуйся, скачи на все лады.

4. Мы не хотим войны.

5. Все дети хотят мира.

6.Ты не хочешь пойти с нами?

Заполните пропуски глаголом мочь в настоящем времени.

1. Я не могу его узнать.

2. Ты можешь мне помочь?

3. Мы можем сыграть в шахматы.

4. Вы можете войти.

5. Надень пальто, ты можешь простудиться.

6.Сегодня может прийти гости.

 

 

Posted in Պատմություն 6

Դեպի Էջմիածին

Ապրիլի 9 -ին մենք դասարանով գնացինք Էջմիածին: Մեր առաջին կանգառն էր Մայր Տաճարը, որտեղ մոմ վառեցւնք: Իսկ հետո ընկեր Դիանայի հետ այցելեցինք Ալեք և Մարի Մանուկյանների գանձատուն և Ռուբեն Սևակի ժամանակավոր ցուցադրության թանգարան: Շատ հետաքրքիր և ուսուցողական ճամփորդություն էր: