Աշուն գիշեր՝ հեքիաթ

Օրերից մի օր՝ գիշերվա ժամին, երբ արդեն սկսվեց սեպտեմբերի 1-ը,  հանկարծ, միանգամից, տերևները դեղնեցին, ծառերը մերկացան։ Երկինքն ավելի մթնեց։ Այդ գիշեր երկնքում կիսալուսին էր։ Փոթորիկ սկսվեց։ Թռչունների մի մեծ երամ չվում էր տաք երկրներ՝ երգելով, ալիքների պես պտույտներ գործելով։ Փոթորիկի ընթացքում մի աղջիկ արթնացավ, նայեց պատուհանից և մտածեց, թե ինչու է այսքան մութ և քամու ուժեղ ձայն լսվում, ինչու են անձրևի կաթիլները հարվածում պատուհանին, ինչու են ծառերը մերկացել։ Նա հանկարծ հիշեց, որ արդեն աշուն է, առավոտյան առաջին անգամ գնալու է դպրոց։ Անհամբերությունից նա սկսեց լուսնի լույսի տակ պատրաստել դպրոցական պայուսակը։ Հետո նայեց լուսնին և ծովին, որոշեց նկարել այդ գեղեցկությունը, որ միշտ հիշի։ Նկարեց ծովը, ալիքները, թռչուների երամը, սարի ուսին նստած սպիտակ լուսնին։ Երբ սկսեց նկարել լուսնին, հանկարծ լուսինը սկսեց ավելի պայծառ փայլել։ Կամաց-կամաց սկսեց լուսանալ, երբ հանկարծ զարթուցիչը զնգաց։ Աղջիկը բացեց աչքերը և հասկացավ, որ այդ ամենը երազ էր։ Նա  նայեց պատուհանից դուրս, հագնվեց և ուրախ վազեց դեպի դպրոց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *