Տնային առաջադրանք

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։

Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։

Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

3. Կարմիրով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Դալուկ-դալուկ – գունատ,Մարմանդ-մարմանդ-մեղմ Հևաց, հևաց -արագ շնչել Պաղեց-սառեց, Օրան, օրան-մի փշուր

4. Կանաչով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները: արև -արեգակ,քող-շղարշ, քուն-նինջ, մշուշ-մեգ, Քամին-հողմ, ժիր-ակտիվ, 

5. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով։վար եկան-իջան,շար եկան -շարվեցին, բուք արավ -ցրտեց, սուգ արավ – տխրեց, շող կապեց-շողաց,փախ տվավ -փախավ,կախ տվավ – կախեց, ցիր եկան խառնվեցին։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *