Իմ հաշվետվությունը

Այս տարին անցավ շատ հետաքրքիր։ Երրորդ դասարանը մենք սկսեցինք հեռավար, բայց հետո դպրոցում շարունակեցինք դասերը։ Ծանոթացանք ընկեր Մանուշակի հետ։ Նա մեզ սովորեցրեց մտնել մեր բլոգ, բլոգում հրապարակել նյութ։ Տարվա ընթացքում գնացինք Գրինչ մուլտֆիլմը նայելու, դիտեցինք նաև Անբան Հուռին ներկայացումը, այցելեցինք Զովաբեր, Գաֆէսճեան արվեստի կենտրոն, Ջրվեժի արգելոց։ Իսկ հիմա ավարտվում է ուսումնական տարին և սկսվում է ճամբարը։ Շուտով մենք կգնանք չորրորդ դասարան, սակայն ընկեր Մանուշակը էլ մեր ուսուցչուհին չի լինի, մենք շատ կկարոտենք նրան։ Ինձ համար ընկեր Մանուշակը ամենալավ ուսուցչուհին է։ Շնորհակալություն, ընկեր Մանուշակ։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *