Նոր Տարին մեր տանը

Բարև իմ սիրելի ընթերցողներ։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Ես հիմա կպատմեմ, թե ես և իմ  ընտանիքը ինչպես դիմավորեցինք նոր տարին։ Առավոտյան արթնացա, բացեցի աչքերս և տեսա, որ ձյուն է եկել։ Վազեցի մայրիկիս մոտ ու ասացի՝ Ձյու՜ն է եկել։Մայրիկս սեղան դրեց, սեղանից շատ համով հոտ էր գալիս։Մամաս համեղ թխվածքաբլիթներ պատրաստեց, որոնցից որոշեցինք հյուրասիրել նաև Ձմեռ պապուն։ Տոնածառը դրեցինք ու, երբ խփեց 12։00, իրար նվերներ նվիրեցինք ու քնեցինք։Առավոտյան արթնացանք, տեսանք տոնածառի տակ նվերներ է դրված, իսկ թխվածքաբլիթից մնացել էին փշրանքներ։ Տեսանյութում մանրամասն ներկայացրել եմ մեր ընտանիքի Ամանորը։ Թող բարի, խաղաղ և լավ տարի լինի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *