Թթուդրիկի ծես

Ողջո՜ւյն, իմ հարգելի ընթերցողներ։ Սկսվել են Սեբաստացու օրերը։ Ամեն տարի կրթահամալիրում մենք միասին պատրաստվում էինք Սեբաստացու օրերի նշմանը։ Այս տարի համավարակի և պատերազմի պատճառով տանն ենք պատրաստվում։ Մեր ամենասիրելի ծեսերից է թթուդրիկը։ Ես հիմա կպատմեմ, թե ինչպես մենք դրեցինք թթու։ Սկզբում մենք վերցրեցինք մեծ թաս, ջուր լցրեցինք, հետո ավելացրեցինք սև հատիկավոր պղպեղ, դափնու տերևներ, գազար, վարունգ, կանաչ լոլիկ ․․․։ Տեսանյութում կտեսնեք, թե ինչ համեղ և գեղեցիկ է ստացվել մեր թթուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *