Հելոուին

Այսօր ես ուզում եմ պատմել մի տարօրինակ, բայց շատ հետաքրքիր աշնանային տոնի մասին։

Հելոուինը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի տարածաշրջանում սկիզբ առած տոն է, որի հիմքում Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներն են։  Տոնում են Հոտկեմբերի 31-ին՝ բոլոր սրբերի տոնի նախօրեին։ Հելոուինը ավանդաբար տոնում են եվրոպական եւ ամերիկյան երկրներում։ 20-րդ դարի վերջում Հելոուինը սկսել են տոնել նաև ոչ անգլախոս եվրոպական եւ ԱՊՀ այլ երկրներում։

Դե ի՞նչ Հելոուին առանց դդմի՝ Ջեք Լանթերնի: Ջեք Լանթերը դդում է, բառիս բուն իմաստով, որի վրա մարդիկ փորագրում են չար կամ ծիծաղելի դեմք, ինչպես նաև ցանկացած գրություն, ու նրա մեջ մոմ դնում:

Մենք որոշեցինք նույնպես նշել այս հետաքրքիր տոնը։ Ընտրեցինք գեղեցիկ դդում և ձևավորեցինք։ Իսկ թե ինչ ստացվեց, կարող եք դիտել իմ պատրաստած տեսանյութում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *