Մողեսի բախտը

Կար – չկար մի մողես կար։ Այդ մողեսը շատ էր սիրում զբոսնելիս ուշադիր նայել շուրջբոլորը և որևէ իր գտնել։ Մի անգամ նա գտել էր մեխ, իսկ մեկ ուրիշ անգամ՝ դանակ։ Մի օր մեր մողեսը գտավ մի մեծ, շատ մեծ սուր դանակ։ Նա վախեցավ և փախավ, բայց, քանի որ այդ դանակը կախարդական էր, դանակը ընկավ նրա հետևից։ Մողեսը վազեց և թաքնվեց ծառի հետևը։  Դանակը չնկատեց մողեսին և գնաց ուրիշ ճանապարհով։ Մողեսը որոշեց դուրս գալ թաքստոցից, գնաց առաջ և հանդիպեց մկնիկին, որն ապրում էր ծառի փչակում։ Մկնիկը հրավիրեց իր տուն, քանի որ մողեսը շատ էր ուզում թաքնվել՝ ներս մտավ, նրանք ծանոթացան և հիանալի ընկերներ դարձան։  Մողեսը պատմեց, որ դանակը հարձակվել է իր վրա, մկնիկը՝ որպես լավ ընկեր, իր հետ եկավ  և երկուսով գնացին դուրս։ Ճանապարհին մողեսը տեսավ դանակին ու ասաց մկնիկին դրա մասին։ Մկնիկը հեռվում տեսավ մի փոս և առաջարկեց մողեսին թաքնվել այդ փոսում։ Պարզվեց այդ փոսը խլուրդի փորած փոսն էր։  Նրանք մտան այդ փոսը, բայց դանակը նկատեց մողեսի պոչը և վազեց փոսի մոտ։ Նա շատ մեծ էր, իսկ փոսը՝ փոքր։ Դանակը որոշեց սպասել մուտքի մոտ։ Մկնիկն ու մողեսը հանդիպեցին խլուրդին, խլուրդը բարի էր և նրանց թողեց մտնել իր տուն։ Մկնիկը և մողեսը պատմեցին խլուրդին, որ փախել են դանակից։ խլուրդը մի միտք ասեց, որ կարող են վանդակ պատրաստել և դանակին մցնել վանդակի մեջ։ Նրանք կառուցեցին վանդակը ու բղավեցին՝ – Հե՜—յ հե՜յ հե—յ ։  Դանակը լսեց և վազեց մողեսի, մկնիկի, և խլուրդի մոտ և հայտնվեց վանդակի մեջ։ Նրանք զրուցեցինք դանակի հետ, բարիշեցին և հիանալի ընկերներ դարձան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *